Իլոն Մասկի արհեստական բանականության ընկերությունը՝ xAI-ը, պաշտոնապես ավարտել է իր ռեբրենդինգը և այսուհետ հանդես է գալիս SpaceXAI անվամբ։ Ընկերությունը դադարել է գործել որպես առանձին իրավաբանական անձ և ամբողջությամբ ինտեգրվել է SpaceX-ի կառուցվածքին։ Այս մասին հայտնել են ընկերությունը և Մասկը՝ X սոցիալական հարթակում։
Ռեբրենդինգի շրջանակում թարմացվել են ընկերության տարբերանշանն ու X-ի պաշտոնական էջի անվանումը։ Փոփոխությունը շարունակությունն է այն միավորման, որի մասին հայտարարվել էր դեռևս 2026 թվականի մայիսին՝ xAI-ի և SpaceX-ի ակտիվների համախմբման շրջանակում։
Վերակազմավորումը հաջորդել է SpaceX-ի պատմական IPO-ին, որի արդյունքում ընկերության գնահատականը հասել է մոտ 1.77 տրիլիոն դոլարի։ Ընկերությունը վերջին շրջանում զգալիորեն մեծացրել է ներդրումները արհեստական բանականության ենթակառուցվածքներում՝ զարգացնելով Colossus գերհամակարգիչների ցանցը և ընդլայնելով հաշվարկային հզորությունների կոմերցիոն ծառայությունները։
SpaceXAI-ի ռազմավարական ծրագրերի առանցքում նաև տիեզերքում տվյալների մշակման ենթակառուցվածքի ստեղծումն է։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2028 թվականը ուղեծիր դուրս բերել արհեստական բանականության հաշվարկների համար նախատեսված առաջին մասնագիտացված արբանյակները՝ ձևավորելով այսպես կոչված «տիեզերական տվյալների կենտրոններ»։












