Միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին կազմել է 319,562 դրամ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 319,562 դրամ, ինչը 2025 թվականի մայիսի համեմատ աճել է 10.8 տոկոսով: Ոչ պետական հատվածում միջին աշխատավարձը հասել է 347,440 դրամի, իսկ պետական համակարգում կազմել է 245,122 դրամ:

2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում վարձու աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 818,402 մարդ: Գրանցված աշխատողներից 224,134-ը աշխատում են պետական, իսկ գերակշիռ մասը՝ 594,268-ը՝ ոչ պետական հատվածում:

Աշխատուժի պահանջարկը մայիսին կազմել է 3,897 մարդ, ինչը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելի է 23.6 տոկոսով: Պահանջարկի մեծ մասը՝ շուրջ 44.9 տոկոսը (1,749 թափուր աշխատատեղ), կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում:

Միաժամանակ, մայիս ամսվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 945 անձ, որոնցից 549-ը կին են, իսկ 396-ը՝ տղամարդ: Չնայած աշխատաշուկայի ակտիվությանը, մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը կայունացել է՝ նախորդ ամսվա նման մայիսին ևս կազմելով 9 մարդ մեկ թափուր աշխատատեղի հաշվով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները