imID Sign՝ էլեկտրոնային  փաստաթղթերի ստորագրման նոր հարթակ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այսօր պաշտոնապես մեկնարկում է imID Sign՝ Հայաստանում առցանց ստորագրման նոր հարթակ, որը փոխում է փաստաթղթերի  ստորագրման, ուղարկման և հաստատման գործընթացը։ 

imID Sign-ի միջոցով փաստաթուղթ ստորագրելը դառնում է նույնքան պարզ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը։ Մի քանի քայլով օգտատերերը կարող են բեռնել փաստաթուղթը, ուղարկել այն ստորագրման և ապահով կերպով ստանալ իրավական ուժ ունեցող ստորագրված տարբերակը՝ ցանկացած վայրից և ցանկացած սարքից։ 

Հարթակը գործում է imID-ի թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի հիման վրա՝ ապահովելով անվտանգ, արագ և իրավական ուժ ունեցող թվային ստորագրության փորձառություն։ 

imID Sign-ը կլուծի ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների ամենօրյա խնդիրները՝ վերացնելով տպելու, ձեռքով ստորագրելու, սկանավորելու և փաստաթղթերը ֆիզիկապես փոխանակելու անհրաժեշտությունը։ Պայմանագրերից և համաձայնագրերից մինչև աշխատանքային փաստաթղթեր և այլ կարևոր գործարքներ.  ստորագրումն այժմ իրականացվում է մի քանի վայրկյանում։ 

«Թվային աշխարհում գործընթացները պետք է լինեն ոչ միայն անվտանգ, այլ նաև պարզ։ imID Sign-ի մեկնարկով մենք նոր ստանդարտ ենք սահմանում Հայաստանում՝ փաստաթուղթ ստորագրելը դարձնելով նույնքան հեշտ, որքան էլեկտրոնային նամակ ուղարկելը», նշեց imID Գլխավոր Տնօրեն Կարեն Մկոյանը։ 

imID Sign-ի հիմքում երեք կարևորագույն սկզբունքներ են՝ պարզությունը, անվտանգությունն ու իրավական ուժը։ Հարթակը հնարավորություն է տալիս փաստաթղթեր ստորագրել ընդամենը մի քանի քայլով և հիմնված է պաշտպանված թվային ինքնության և անվտանգ ենթակառուցվածքի վրա։ Իսկ դրա միջոցով կատարված ստորագրություններն ունեն իրավական ուժ և հուսալիություն։  

Ծանոթացեք imID Sign-ին՝ այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները