ՀՀ Կառավարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսին հանրապետությունում գրանցվել է 823,584 աշխատատեղ։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է վարվող վիճակագրության ողջ ընթացքում։
Համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ 2018 թվականի մայիսի տվյալների համեմատ պաշտոնապես գրանցված աշխատատեղերի քանակն ավելացել է 51.1 տոկոսով։
Կառավարության հրապարակման մեջ նշվում է՝ աշխատատեղերի քանակական աճն ուղիղ համեմատական է զբաղվածության ընդհանուր մակարդակի բարձրացմանը և բնակչության եկամուտների ավելացմանը։ Դա իր հերթին հանգեցնում է երկրում աշխատանքային և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը։












