Հայաստանի ներդրումային խորհուրդը հարցում է իրականացնում՝ քարտեզագրելու արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքների և արտադրողների ցանկը։
Խորհուրդը համագործակցում է ԵՄ և ոչ ԵԱՏՄ տարբեր դեսպանությունների առևտրային կցորդների, ինչպես նաև տվյալ երկրներում գործող մանրածախ առևտրային ցանցերի հետ: Ըստ խորհրդի տարածած տեղեկատվության՝ գործընթացի հիմքում հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ ստացված հետաքրքրությունն է։
Քարտեզագրման նպատակն է ստացված ցանկը ներկայացնել համապատասխան գնորդներին և նախաձեռնել հանդիպումների շարք:
Հարցմանը մասնակցելու հայտը հասանելի է այստեղ։












