ԲՏԱ ոլորտի աջակցության մասին ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում քննարկվել և ընդունվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքի նախագծերը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով օրենքում կատարվող փոփոխությունները։ 

Հարակից զեկուցով` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը  հիմնավորել է փոփոխությունների անհրաժեշտությունը,  ինչպես նաև օրենքի ընդունման  հրատապությունը։ 

Մասնավորապես՝ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»  օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝  

  • Աշխատանքային միգրանտին աջակցությունը կտրամադրվի իր գործատուի միջոցով, որպես միջնորդ: Սահմանվել է նաև, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն այդ գումարը փոխանցելու է միգրանտին՝ որպես միգրանտի օգտին պետության կողմից կատարվող վճարում:
  • Օրենքի կարգավորումներից հանվում են քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ կատարող անձանց պետական աջակցության տրամադրմանը վերաբերող դրույթները:
  • Առաջարկվում է R&D (գիտական հետազոտություններ և փորձարարական  մշակումներ)  մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառել նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20%-ին համարժեք մեծությունը: 
  • Տնտեսավարող սուբյեկտի տրամադրվող պետական աջակցության հաշվարկման համար ընդհանուր եկամտային հարկի 50% սահմանափակումը հանվում է:
  • Պետական աջակցության համար դիմելու հնարավորություն կտրվի նաև դուստր ընկերություններին, իրավաբանական անձանց մասնաճյուղերին և ներկայացուցչություններին, այդ թվում օտարերկրյա իրավաբանական անձանց ՀՀ-ում հաշվառված մասնաճյուղերին և ներկայացուցչություններին։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները