Առաջիկա օրերին հեղուկ գազի մատակարարումը կկարգավորվի

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ մայիսի 2-ի դրությամբ Հայաստան կներկրվի հեղուկ գազի բավարար ծավալ, ինչի արդյունքում վառելիքի գները էապես կնվազեն։

Նախարարի խոսքով՝ շուկայում հեղուկ գազի դեֆիցիտն առաջացել էր երկու հիմնական պատճառով՝ Իրանի հետ կապված իրադրության և Վերին Լարսի անցակետի փակ լինելու հետևանքով։ Ներկայումս Վերին Լարսն արդեն բաց է։ Պապոյանը նշել է, որ նախորդ օրերին Հանրապետություն են մուտք գործել գազով բեռնված բազմաթիվ ավտոմեքենաներ, իսկ այսօր և վաղը սպասվում է ևս տասնյակ մեքենաների ժամանում։

Մատակարարման խափանումների հետևանքով ապրիլի 26-ից Երևանի ավտոլցակայաններում գոյացել էին հերթեր, որոշ կայաններ ժամանակավորապես մնացել էին առանց վառելիքի։ Վարորդներն ահազանգում էին գազի կտրուկ թանկացման և կտրոններով վաճառքի իրականացման մասին։ Խնդիրը պայմանավորված էր նրանով, որ գազի հիմնական զանգվածը ներկրվում է Ռուսաստանից, իսկ այլընտրանքային երթուղիները գործնականում չեն կիրառվում։ Սա Վերին Լարսի ժամանակավոր փակման պայմաններում հանգեցրել էր մատակարարման լուրջ ճգնաժամի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները