100+ անշարժ և ներդրումային գույքի առաջարկ՝ մեկ տեղում․ մեկնարկել է TOON EXPO INVEST 2026-ը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Տու՞ն եք փնտրում, արդեն 6-րդ անգամ TOON EXPO-ն ներկայացնում է շուկայի լավագույն առաջարկները մեկ հարկի տակ՝ հատուկ պայմաններով։

Անշարժ գույքի ու կառուցապատման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ TOON EXPO-ն այս տարի շեշտադորւմ է կատարում նաև ներդրումային գույքի վրա։ TOON EXPO INVEST 2026-ում ներկայացած են շուրջ 100 անշարժ և ներդրումային գույքի առաջարկ ՀՀ-ից, 50-ից ավելի ներդրումային գույքի առաջարկ արտերկրից՝ ընդհանուր 30.000 բնակարանի ընտրությամբ։

TOON EXPO-ն կտևի երեք օր՝ մարտի 27-29-ը։ Ձեր անշարժ կամ ներդրումային գույքի հետևից կարող եք գնալ Մերիդիան էքսպո կենտրոն, որտեղ կարելի է հասնել նաև Հանրապետության հրապարակում գործող անվճար ավտոբուսներով։

Մանրամասները դիտե՛ք How2B-ի ռեպորտաժում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները