Ameriabank-ը 60 մլն դոլար կհատկացնի Firebird-ի AI տվյալների կենտրոնի կառուցմանը Հայաստանում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ameriabank-ը հայտարարել է, որ 60 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է տրամադրում Հայաստանում արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման նախագծին, որն իրականացվում է Firebird AI-ի կողմից։

Նախագիծն իրականացնում է Firebird-ը՝ NVIDIA-ի, Dell Technologies-ի, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցությամբ։ Նախատեսվում է, որ կառուցվող տվյալների կենտրոնը կլինի տարածաշրջանում ամենահզորներից մեկը։

Կենտրոնը հնարավորություն կտա գիտահետազոտական կազմակերպություններին, տեխնոլոգիական ընկերություններին և բիզնեսներին կիրառել ժամանակակից AI լուծումներ մեծ ծավալներով՝ նպաստելով Հայաստանի դիրքի ամրապնդմանը տեխնոլոգիական ոլորտում։

Հաղորդագրության համաձայն՝ Ameriabank-ը շարունակում է պահպանել իր դիրքը որպես խոշորագույն կորպորատիվ վարկատու Հայաստանում։ Բանկի կորպորատիվ պորտֆելը, ներառյալ ֆինանսական լիզինգը և ֆակտորինգը, գերազանցել է 1 տրիլիոն դրամը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները