AITC/EIF կենտրոնը կազմակերպում է ռոբոտաշինության անվճար դասընթացներ 8 և բարձր տարիքի երեխաների համար։ Ծրագիրը նախատեսված է երկու շաբաթով և ներառում է ընդհանուր առմամբ 6 հանդիպում։
Դասընթացների ընթացքում մասնակիցները կծանոթանան ռոբոտաշինության հիմունքներին, կաշխատեն իրական ռոբոտների հետ և կստեղծեն իրենց առաջին փոքր նախագծերը։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել երեխաների տրամաբանական և ինժեներական մտածողությունը, ինչպես նաև թիմային աշխատանքի և խնդիրների լուծման հմտությունները։
Դասերը կմեկնարկեն մարտի 16-ին՝ ժամը 15:00-ին։ Հանդիպումները կանցկացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 15:00-ից 16:30-ը։
Դասընթացի տևողությունը երկու շաբաթ է։ Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 093 55 68 10 հեռախոսահամարով։












