Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Forbes-ի 2026 թվականի միլիարդատերերի 40-րդ հոբելյանական վարկանիշը դարձել է պատմական. աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը հասել է ռեկորդային 3,428-ի, իսկ նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է անհավանական 20.1 տրիլիոն դոլար։ Այս գլոբալ «հարստացման» ֆոնին հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի դիրքեր են զբաղեցնում հայազգի գործարարները և քանի հոգու է հաջողվել տեղ գտնել աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

Այս տարի վարկանիշում են 9 հայ կամ հայկական արմատներ ունեցող միլիարդատեր կա։ Նրանց ունեցվածքը միասին կազմում է 28.6 միլիարդ դոլար։

- Advertisement -

Նրանց ու նրանցից յուրաքանչյուրի կարողության մասին՝ ստորև։

2858. Ռուբեն Վարդանյան

Կարողությունը՝ $1.3 միլիարդ (1 տարում՝ +$0.1 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ ներդրումային բանկինգ
Տարիք՝ 57
Երկիր՝ Հայաստան

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Ամենահարուստ հայերի ցանկի միակ մասնակիցը, ով ունի ՀՀ քաղաքացիություն, Ռուբեն Վարդանյանն է։ Հայտնի է որպես ռուսական ֆոնդային բորսայի հայր․ Ռուբեն Վարդանյանը 1990-ականների սկզբին հիմնել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը։

2013 թվականին Վարդանյանը 1,4 միլիարդ դոլարով վաճառեց «Տրոյկա Դիալոգ»-ը պետական «Սբերբանկ»-ին:

Իր ընտանիքի և գործընկերների հետ միասին Ռուբեն Վարդանյանն ավելի քան 1.5 միլիարդ դոլարի առևտրային և բարեգործական ներդրումներ է կատարել գլոբալ կրթության, առողջապահության ոլորտում։

2021 թվականին ստացել է Հայաստանի քաղաքացիություն, իսկ ավելի ուշ, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվել է Հայաստան։

2022 թվականի նոյեմբերին Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար։ Նա իր բիզնես ակտիվները փոխանցել է ընտանիքին։

2023 թվականի սեպտեմբերին Վարդանյանը գերեվարվել է Ադրբեջանի կողմից, 2026 թվականին ապօրինաբար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նախորդ տարի նա Forbes-ի ցանկում 2623-րդն էր։

2274. Արտյոմ Խաչատրյան

Կարողությունը՝ $1.8 միլիարդ (1 տարում՝ +$0.2 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ մանրածախ առևտուր (Fix Price)
Տարիք՝ 51
Երկիր՝ Ռուսաստան

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Արտյոմ Խաչատրյանը 2007 թվականին Սերգեյ Լոմակինի հետ համատեղ հիմնադրել է ռուսաստանյան «Fix Price» զեղչային ռիթեյլերը։

Ցանցը բացել է ավելի քան 4000 խանութ Ռուսաստանում, Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Լատվիայում, Ղրղզստանում և Ուզբեկստանում:

Խաչատրյանը նախկինում եղել է ընկերության գործադիր տնօրենը, որը հրապարակային է դարձել 2021 թվականին։

2023 թվականի դեկտեմբերին Խաչատրյանը վաճառել է «FixPrice»-ի իր ամբողջ բաժնեմասը և հրաժարվել խորհրդի անդամ լինելուց՝ որպես պատճառ նշելով ընտանեկան խնդիրները։ Նախորդ տարի Խաչատրյանը ցանկի 1945-րդ հորիզոնականում էր։

2177. Նուբար Աֆեյան

Կարողությունը՝ $1.9 միլիարդ (1 տարում՝ +$0.7 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ բիոտեխնոլոգիաներ (Moderna)
Տարիք՝ 63
Երկիր՝ ԱՄՆ

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Բեյրութում ծնված Նուբար Աֆեյանը բիոտեխնոլոգիական «Moderna» ֆիրմայի նախագահն ու համահիմնադիրն է, որը հայտնի է իր Covid-19 պատվաստանյութով, որը լիազորվել է ԱՄՆ FDA-ի (սննդի և դեղերի անվտանգության տեսչության) կողմից 2020 թվականի դեկտեմբերին: Աֆեյանն իր կարիերայի ընթացքում օգնել է հիմնել ավելի քան 70 թե՛ պետական, թե՛ մասնավոր առողջապահական և կենսաբանական ընկերություններ:

Բացի «Moderna»-ի իր բաժնետոմսերից, նա նաև բաժնետոմսեր ունի ԱՄՆ-ում ավելի քան մեկ տասնյակ հրապարակային բիոտեխնոլոգիական ընկերություններում: Նախորդ տարի Աֆեյանը 2623-րդն էր։

2177. Քիմ Քարդաշյան

Կարողությունը՝ $1.9 միլիարդ (1 տարում՝ +$0.2 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ կոսմետիկա, հագուստ (Skims)
Տարիք՝ 45
Երկիր՝ ԱՄՆ

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Ամենահարուստ հայերի ցանկի միակ կին ներկայացուցչի՝ Քիմ Քարդաշյանի տասը նիշանոց կարողության ճնշող մեծամասնությունն ապահովում են «Skims»-ի իր բաժնետոմսերը: «Skims»-ը գնահատվում է 4 միլիարդ դոլար։

2020 թվականին Քարդաշյանը 200 միլիոն դոլարով վաճառեց իր «KKW Beauty»-ի՝ կոսմետիկայի և օծանելիքի արտադրությամբ զբաղվող ընկերության 20%-ը, 2020 թվականին հրապարակային առևտրով զբաղվող «Coty»-ին:

Քարդաշյանը փակել է «KKW Beauty»-ն 2021 թվականին, իսկ 2022-ի հունիսին թողարկել է նոր «SKKN By Kim»-ը՝ ինը քայլից բաղկացած մաշկի խնամքի բարձրակարգ հավաքածուն: Նախորդ տարի նա 2019-րդ հորիզոնականում էր։

1611. Անդրեյ Անդրեև

Կարողությունը՝ $2.6 միլիարդ (1 տարում՝ +$0.5 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ IT ոլորտ (Badoo, Bamble)
Տարիք՝ 52
Երկիր՝ Մեծ Բրիտանիա

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Նրա ամենահաջողված հավելվածն ԱՄՆ-ում «Bumble»-ն է, որը հիմնադրվել է «Tinder»-ի նախկին գործադիր տնօրենի՝ Ուիթնի Վոլֆ Հերդի հետ:

2019 թվականի նոյեմբերին Անդրեևը վաճառեց «Bumble»-ի և «Badoo»-ի իր բաժնետոմսերը «Blackstone Group»-ին, որը կայքերը գնահատեց 3 միլիարդ դոլար:

Անդրեևը 2020 թվականի օգոստոսին գործարկեց «Stereo»-ն՝ միայն աուդիո սոցիալական մեդիա հարթակ, որը մրցում է «Clubhouse»-ի՝ մեկ այլ աուդիո հավելվածի հետ:

Անդրեևն իր գործունեությունը սկսել է 1990-ականներից՝ ստեղծելով և վաճառելով մի քանի ստարտափներ, ներառյալ «SpyLog»-ը, որը հնարավորություն էր տալիս հետևել կայքերի այցելուներին: Նախորդ տարի նա զբաղեցնում էր 1688 հորիզոնականը։

1376. Սերգեյ Գալիցկի

Կարողությունը՝ $3.1 միլիարդ (1 տարում՝ -$0.1 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ մանրածախ առևտուր
Տարիք՝ 58
Երկիր՝ Ռուսաստան

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Սերգեյ Գալիցկին «Մագնիտ» ընկերության հիմնադիրն է, որը Ռուսաստանի խոշորագույն սուպերմարկետների ցանցերից և կոսմետիկայի վաճառողներից մեկն է և 2024 թվականի դրությամբ ունի ավելի քան 30,000 խանութ: Գալիցկին զբաղեցրել է «Մագնիտի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը մինչև 2018 թվականի փետրվարը, երբ իր գրեթե բոլոր բաժնետոմսերը 2.4 միլիարդ դոլարով վաճառեց պետական «ՎՏԲ» բանկին:

Նա իր գործունեությունը սկսել է 1994 թվականին՝ որպես օծանելիքի և գեղեցկության պարագաների մեծածախ վաճառող: Լինելով «Wal-Mart» ցանցի երկրպագու՝ նա իր առաջին մթերային խանութը բացեց 1998 թվականին և այն գովազդում էր «Միշտ ցածր գներ» կարգախոսով:

1044. Սամվել Կարապետյան

Կարողությունը՝ $4.1 միլիարդ (1 տարում՝ +$0.9 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ անշարժ գույք (Տաշիր)
Տարիք՝ 60
Երկիր՝ Ռուսաստան

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Սամվել Կարապետյանին է պատկանում «Տաշիր հոլդինգ»-ը՝ 2,8 մլրդ դոլար արժողությամբ։

Կարապետյանը ծնվել է Հայաստանում, բայց 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան և բնակություն հաստատել Կալուգա քաղաքում։

«Գազպրոմ»-ի երկարամյա ենթակապալառու «Տաշիր»-ը նաև պետական պայմանագրեր ունի Մոսկվայի կենտրոնական փողոցները լուսավորելու համար։

Կարապետյանի հիմնական բիզնես ակտիվները կենտրոնացած են Ռուսաստանում, սակայն Հայաստանում ևս նա նշանակալի ներդրումներ ունի՝ գործող մի շարք ընկերությունների սեփականատեր: Սամվել Կարապետյանը նախորդ տարի աշխարհի 1141-րդ միլիարդատերն էր։

891. Էդուարդո Էռնեկյան

Կարողությունը՝ $4.8 միլիարդ (1 տարում՝ +$1.4 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ օդանավակայաններ, ներդրումներ
Տարիք՝ 93
Երկիր՝ Արգենտինա

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Ամենահարուստ հայերի ցանկում հաջորդը Էդուարդո Էռնեկյանն է։ Արգենտինահայ գործարարը կարիերան սկսել է տեքստիլ արդյունաբերությունում։

Հետագայում 1980-ականներին նա մշակել է կաբելային հեռուստատեսության բիզնես, և շնորհիվ արգենտինական «Cablevision» հեռուստաընկերության վաճառքի 1990-ականներին նա վաստակել է 750 միլիոն դոլար:

Իր «Corporacion America»-ի շրջանակներում Էռնեկյանը և գործընկերները տնօրինում են ավելի քան 53 օդանավակայաններ ամբողջ աշխարհում, որոնց եկամուտները կազմում են ավելի քան 1,4 միլիարդ դոլար: Դրանց թվում է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը: Էռնեկյանը Հայաստանում ունի նաև այլ ակտիվներ, մասնավորապես՝ Կոնվերս Բանկը, Հայփոստը և այլն:

2018 թվականի փետրվարին «Corporacion America Airports»-ը ցուցակվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայում։

«Compañía General de Combustibles»-ը, նրա մեկ այլ ձեռնարկություն, Արգենտինայում նավթի և գազի արտադրությամբ է զբաղվում, շահագործում է ածխաջրածնային հանքեր և խողովակաշարեր: Էռնեկյանը նախորդ տարի զբաղեցրել է 1072-րդ հորիզոնականը։

557. Ալբերտ Ավդոլյան

Կարողությունը՝ $7.1 միլիարդ (1 տարում՝ +$2.1 միլիարդ 1 տարում)
Կարողության աղբյուրը՝ ածուխ, գազ
Տարիք՝ 55
Երկիր՝ Ռուսաստան

Հայերը՝ Forbes-ի միլիարդատերերի ցանկում․ 2026

Ալբերտ Ավդոլյանին են պատկանում Հեռավոր Արևելքի և Սիբիրի ածխի և գազի արդյունահանման մի շարք ընկերություններ։

Ավդոլյանը ներդրումային կապիտալը ստացել է ռուսական «Մեգաֆոն» և «Յոտա» հեռահաղորդակցության ընկերությունների բաժնետոմսերի վաճառքից։

2 միլիարդ տոննա ածխի ապացուցված պաշարներ կան Ռուսաստանի ամենամեծ ավազանին՝ Էլգային հարող տարածքում, իսկ Ավդոլյանն այնտեղ ածուխ արդյունահանելու լիցենզիա ունեցող ընկերության հիմնական բաժնետերն է։

2022 թվականին նա սկսել է մասնավոր երկաթուղու (Խաղաղօվկիանոսյան երկաթուղի) կառուցումը Յակուտիայում՝ ածխի հանքավայրերից մինչև Օխոտսկի ծովի ապագա նավահանգիստը, որի երկարությունը մոտ 500 կիլոմետր է։ Նախորդ տարի Ավդոլյանը Forbes-ի 717-րդ հորիզոնականում էր՝ 5 մլրդ դոլարով։

Կարդացեք նաև՝

Forbes-ի վարկանիշում միլիարդատերերի թիվն ու հարստությունը ռեկորդ են սահմանել

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: