«Յանդեքսը» բաժնետերերին ուղղված հաղորդագրություն է հրապարակել՝ Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկնարկից հետո սահմանված պատժամիջոցների հետևանքների մասին։ Ընկերությունը զգուշացրել է, որ եթե պարտատոմսերի մի մասի սեփականատերերը մարտի 4-ին օգտվեն պահանջատիրության իրավունքից, ապա «Յանդեքսը» չի կարողանա կատարել պարտքերի գծով իր պարտավորությունները։
«Յանդեք գրուպը»-ը որպես ամբողջություն չունի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են արժեթղթերը ամբողջությամբ մարելու համար», -նշել է ընկերությունը: «Եթե «Յանդեքսի» բաժնետերերը կիրառեն բաժնետոմսերի հետգնման իրավունքը՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման, դա զգալի բացասական ազդեցություն կունենա մեր ֆինանսական վիճակի վրա և կարող է ազդել այլ պարտավորությունները կատարելու մեր ունակության վրա»։
«Յանդեքսի», ինչպես նաև ռուսական մի շարք այլ ընկերությունների արժեթղթերի առևտուրը NASDAQ-ում և Նյու Յորքի ֆոնդային բորսայում դադարեցվել է փետրվարի 28-ին։ Ընկերությունը պարզաբանում է, որ եթե NASDAQ-ում A դասի բաժնետոմսերի առևտուրը դադարեցվի ավելի քան հինգ առևտրային օրով, բաժնետերերն իրավունք ունեն պահանջելու, որ պարտատոմսերը կանխիկացվեն։ Խոսքը 0,25 տոկոսով պարտատոմսերի մասին է՝ 2025 թվականին մարման ժամկետով 1,25 միլիարդ դոլար ծավալով։
«Յանդեքսի» ներկայացուցիչն ընդգծել է, որ ընկերությունն իր ուղերձում զգուշացրել է «տեսականորեն հնարավոր ռիսկերի մասին, ինչպես պարտավոր է անել»։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։