Արտադրող ընկերությունների համար ֆինանսական գործիքների հասանելիությունը, արտահանման ռիսկերի նվազեցումն ու պետական աջակցության ծրագրերը՝ մեկ հարթակում։ Հայաստանի ներդրումային խորհուրդը և ԱրմՍվիսԲանկը կազմակերպել էին «Աջակցության ծրագրեր, ֆակտորինգ և արտահանման ապահովագրություն արտադրողների համար» խորագրով միջոցառումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին արտադրողների համար նախատեսված ծրագրերը և արդեն իրականացված բարեփոխումները։ ԱրմՍվիսԲանկը, որ առաջինն է Հայաստանում ներդրել է ֆակտորինգային ծառայությունը, ներկայացրեց տեղական և միջազգային ֆակտորինգի հնարավորությունները՝ շեշտելով, որ գործիքը կիրառելի է թե ներքին շուկայում, թե արտահանման դեպքում՝ նպաստելով գնորդների ցանցի ընդլայնմանը և ֆինանսական ռիսկերի նվազեցմանը։
ԱրմՍվիսԲանկի Գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանն իր խոսքում նշեց՝ նպատակ ունեն նման հանդիպումները դարձնել շարունակական հարթակ բիզնեսի և ֆինանսական ոլորտի միջև համագործակցության ամրապնդման համար՝ ապահովելով գիտելիքի և հնարավորությունների մշտական փոխանակում:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև ՎԶԵԲ EU4Business–EBRD վարկային գիծը, որը բիզնեսներին թույլ է տալիս ստանալ ֆինանսավորում մինչև 35% cashback հնարավորությամբ: Ներկայացվեց նաև նոր`Ready to Export ծրագիրը, որն օգնում է արտադրողներին բարձրացնել արտահանման պատրաստվածությունն ու մուտք գործել միջազգային շուկաներ։ Այս ծրագրերը ներկայացվեցին որպես գործնական աջակցություն՝ ուղղված տեղական ընկերությունների մրցունակության և աճի խթանմանը։ Ready to Export ծրագիրն այս պահին ընդունում է հայտադիմումներ:












