Անձի բրենդինգ․ ո՞ւմ է պետք, ինչպե՞ս է փոխվում և կարո՞ղ է արդյոք «փրկել» վատ բիզնեսը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

How2B-ի «15 հարց մասնագետին» շարքի հյուրը Ինեսսա Մանուկյանն է։ Նա անձի բրենդինգի մասնագետ է, LEADIN Personal Branding Agency-ի հիմնադիրը։ Նա կպատմի, թե ի՞նչ է անձնի բրենդինգը, ո՞ւմ և ինչո՞ւ է պետք այն, ինչպե՞ս է ձևավորվում ու ի՞նչ հնարավորություններ է տալիս կարիերայի աճի, հանրայնացման համար։ 

Ի՞նչ է անձի բրենդը

Պատկերացրեք՝ դուք սենյակում չեք։ Ի՞նչ կասեին մարդիկ ձեր մասին։ Ինչպե՞ս կներկայացնեին ձեզ ուրիշներին։ Եթե մի կողմ դնենք մասնագիտական բարդ ձևակերպումները, այս հարցերի պատասխանների ամբողջությունն էլ հենց ձեր անձի բրենդն է։ Իր էությամբ այն շատ նման է ընկերության կամ ապրանքի բրենդին, բայց այստեղ կենտրոնում մարդն է։ Իսկ դա նշանակում է, որ գործում են նույն սկզբունքները՝ մի փոքր ավելի անձնական ու ճկուն ձևով։

Ամբողջական հաղորդումը դիտե՛ք այստեղ

Դիտե՛ք նաև «15 հարց կիբեռանվտանգության մասնագետին» այստեղ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները