ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 3.3% սպառողական գների աճ։ Միայն դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, շուկան արձագանքել է 1.2% գնաճով։
Ստորև ներկայացված են հիմնական ապրանքախմբերի և ծառայությունների գնային փոփոխությունները տարվա կտրվածքով (2025թ. դեկտեմբերը 2024թ. դեկտեմբերի նկատմամբ).
Սննդամթերք և խմիչք
Ձուկ և ծովամթերք ↑ 18.3%
Գառան և ոչխարի միս ↑ 14.1%
Խոզի միս ↑ 11.7%
Սուրճ, թեյ և կակաո ↑ 9.1%
Տավարի միս ↑ 7.9%
Ձու ↑ 7.2%
Կաթնամթերք, պանիր և ձու ↑ 6.1%
Մրգեր ↑ 3.2%
Շաքարավազ և շաքարավազի ենթամթերք ↓ 1.6%
Ոչ պարենային ապրանքներ և ծառայություններ
Կրթություն ↑ 8.3%
Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ ↑ 7.3%
Տրանսպորտային ծառայություններ ↑ 6.2%
Հանգիստ և մշակույթ ↑ 4.2%
Առողջապահություն ↑ 2.5%
Հագուստ և կոշիկ ↑ 0.3%
Բենզին ↓ 0.8%
Դիզելային վառելիք ↓ 0.9%
Տարեկան կտրվածքով գների ամենաբարձր աճը գրանցվել է հետևյալ քաղաքներում.
Իջևան — 3.9%
Վանաձոր — 3.8%
Երևան — 3.7%
Գյումրի — 3.3%
Մայրաքաղաքում միայն դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, ինչը հանրապետական միջինից (1.2%) բարձր է։












