Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ բաց է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պետական աջակցության ծրագրի 2025 թվականի չորրորդ եռամսյակի հայտերի ընդունումը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը՝ ներառյալ։
Ծրագրի շրջանակներում պետական աջակցություն է տրամադրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝
- աշխատանքային միգրանտների (օտարերկրյա մասնագետների) ներգրավման,
- նոր աշխատողների աշխատանքի ընդունման,
- աշխատողների վերապատրաստման նպատակով։
Աջակցությունը տրամադրվում է եռամսյակային կտրվածքով և հաշվարկվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի աշխատակիցների համար վճարված եկամտային հարկի մի մասի չափով։
Հայտերի լրացման մանրամասներն՝ այստեղ։












