Dexatel հայկական տեխնոլոգիական ընկերությունը Product Hunt հարթակում ներկայացրել է իր նոր Email OTP / 2FA գործառույթը։ Սա ընկերության առաջին թողարկումն է հարթակում՝ ուղղված օգտատերերի անվտանգ և հարմար նույնականացմանը՝ էլեկտրոնային փոստի միջոցով։
Dexatel-ը համաշխարհային շուկայում հանդես է գալիս որպես Communications Platform as a Service (CPaaS)՝ ապահովելով բիզնեսների հաղորդակցությունը տարբեր ալիքներով՝ SMS, ձայնային զանգեր, WhatsApp, Viber, Telegram և Email՝ մեկ միասնական API-ի միջոցով։
Նոր գործառույթը միացված է ընկերության smart fallback համակարգին, որը ապահովում է, որ նույնականացման հաղորդագրությունները միշտ հասնեն օգտատերերին՝ անհրաժեշտության դեպքում փոխելով հաղորդակցության ալիքը՝ օրինակ՝ SMS-ից դեպի email։
Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։











