Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողով
2025 թվականի նոյեմբերի 6-ին Երևանում տեղի կունենա Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը (ArmIGF 2025), որը կանցկացվի հիբրիդային ձևաչափով՝ առկա և առցանց մասնակցությամբ։
Համաժողովը միավորում է պետական կառույցների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական համայնքի և տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային կառավարման, ինտերնետային ենթակառուցվածքների, անվտանգության և քաղաքական կարգավորումների արդիական թեմաները։
Միջոցառման բացմանը ակնկալվում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, նաև միջազգային կազմակերպությունների՝ ICANN, RIPE NCC և Ինտերնետ հանրություն ՀԿ ներկայացուցիչների մասնակցությունը։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները․
- Թվային կառավարում․ միջազգային փորձ և ազգային ներուժ
- Թվային ենթակառուցվածքներ․ ինտերնետի անվտանգություն, վստահություն և կարգավորում
- Կապի կայունություն․ մարտահրավերներ և լուծումներ
- VPN-ացում․ բովանդակության կարգավորում և անվտանգություն
Համաժողովում ելույթ կունենան պետական կառույցների, ՏՏ ոլորտի, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այդ թվում՝
Ներսես Երիցյանը, Մխիթար Հայրապետյանը, Սարգիս Կարապետյանը, Արմեն Հունանյանը, Քրիստոֆեր Մոնդինին, Լիանա Դոյդոյանը, Ռուբեն Մուրադյանը և այլք։
Համաժողովի նպատակն է ամրապնդել ինտերնետի բազմաշահառու կառավարման մշակույթը Հայաստանում և ձևավորել բաց, ներառական ու անվտանգ թվային միջավայր։
Գրանցումն արդեն բաց է։












