NVIDIA-ի փոխնախագահը ներկայացրել է, թե ինչպես կարող է Հայաստանը դառնալ AI առաջատար երկիր

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանում կայացած DigiTec 2025-ում NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը ներկայացրել է իր տեսլականը Հայաստանի տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ՝ նշելով, որ երկիրը կարող է դառնալ առաջատար տարածաշրջանային կենտրոն արհեստական բանականության (AI) ոլորտում։

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է կառուցել հզոր սուպերհամակարգիչներ և տվյալների մշակման կենտրոն, որոնք կկարողանան մշակում իրականացնել մեծածավալ տեղեկատվության վրա։ Լեբարեդյանը նշել է, որ Հայաստանն ունի զգալի էներգետիկ պոտենցիալ, որը չի կարող արտահանվել ուղղակիորեն, սակայն կարող է օգտագործվել թոքենների արտադրության և դրանց արտահանման համար, ինչը նոր տնտեսական ուղղություն կարող է ստեղծել երկրի համար։

Լեբարեդյանի գնահատմամբ՝ աշխարհի երկրների մեծ մասը կանգնած է չորրորդ արդյունաբերական հեղափոխության շեմին, և Հայաստանի համար բացվում են նոր հնարավորություններ՝ արագացնելու ստարտափների զարգացումը, խթանելու գիտությունը և կրթությունը, ինչպես նաև ձևավորելու կայուն տեխնոլոգիական էկոհամակարգ։

Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է դառնալ այն գործիքը, որը մասնակիորեն կփոխհատուցի մարդկային ռեսուրսների սահմանափակությունը և միաժամանակ կխթանի ՀՆԱ-ի աճը՝ հատկապես փոքր բնակչություն ունեցող երկրների համար։

Ավելի վաղ Լեբարեդյանը հայտարարել էր, որ 500 միլիոն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոնի կառուցումը կօգնի Հայաստանին հայտնվել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա և գրավել միջազգային ներդրողների ուշադրությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները