Վարդենիսում կգործարկվի Թումո տուփ՝ AMAA-ի հետ համագործակցությամբ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վարդենիս քաղաքում կտեղադրվի Թումո տուփ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հետ համագործակցությամբ։

Օրերս Թումոն և AMAA-ը ստորագրեցին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է տեղադրել և շահագործել Թումո տուփ AMAA-ի կողմից կառուցվող կրթահամալիրի տարածքում։ Ամեն շաբաթ Վարդենիսից և մերձակա բնակավայրերից 12-18 տարեկան շուրջ 320 պատանի հնարավորություն կունենա իր համայնքում ուսումնասիրելու տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներ։

Վարդենիսում կգործարկվի Թումո տուփ՝ AMAA-ի հետ համագործակցությամբ
AMAA-ի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը

Վարդենիսի Թումո տուփում ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների և աշխատարանների համար Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով կմեկնեն Թումո Դիլիջան, որին արդեն կցված են Սևանում, Գավառում, Ճամբարակում, Իջևանում, Ազատամուտում, Բերդում, Արծվաբերդում և Ստեփանավանում գործող Թումո տուփերը։

Վարդենիսի Թումո տուփում ուսանողների գրանցումը հասանելի կդառնա շուտով, ինչի մասին ծանուցումը կտեղադրվի Թումոյի սոցիալական էջերում:

Վարդենիսում կգործարկվի Թումո տուփ՝ AMAA-ի հետ համագործակցությամբ

Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Առաջին Թումո կենտրոնն իր դռները բացել է 2011 թվականին Երևանում։ Այսօր արդեն գործում է 6 կենտրոն կից տուփերով, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 պատանի, ինչպես նաև 1000 շրջանավարտ։ Երևանից բացի՝ Թումո կենտրոններ են կան Դիլիջանում, Գյումրիում, Կողբում, Եղեգնաձորում և Կապանում:

Թումոն Հայաստանում հասել է այնպիսի հեռավոր և սահմանամերձ բնակավայրեր, ինչպիսիք են՝ Աշոցք, Ախուրյան, Ազատամուտ, Բերդ, Ճամբարակ, Մեղրի, Քաջարան, Շնող, Օձուն, Ալավերդի, Դսեղ, Վայք, Աղավնաձոր, Արթիկ, Մարալիկ, իսկ շուտով արդեն Վարդենիս։

Վարդենիսում AMAA-ն կառուցում է կրթահամալիր, որը կհամատեղի մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան կրթությունը ավելի քան 400 երեխայի համար, Թումո տուփը, ինչպես նաև ցերեկային կենտրոն 6-14 տարեկան խոցելի խմբերի երեխաների ու նրանց ընտանիքների համար։ Կենտրոնում կտրամադրվեն սոցիալ-հոգեբանական և զարգացման ծառայություններ, իսկ դպրոցահեն առողջության կենտրոնը կապահովի անվճար բուժօգնություն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները