easywallet-ի և Fastex-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ընձեռում օգտատերերին 

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Fastex-ն ու easywallet-ը մեկնարկել են համագործակցություն, որը երկու հավելվածների օգտատերերին հնարավորություն է տալիս կատարել ավելի պարզ գործարքներ։ 

Համագործակցության արդյունքում այժմ հնարավոր է համալրել Fastex Exchange հաշիվը easywallet-ի միջոցով, ինչպես նաև ելքագրել միջոցներ Fastex Exchange-ից easywallet հաշվին։ 

Հիշեցնենք, որ easywallet-ը օնլայն դրամապանակ է, որն առաջարկում է ամենամեծ թվով վճարատեսակները Հայաստանում․ բացի 1000+ վճարատեսակների դիմաց պարզ վճարումներ կատարելուց՝ easywallet-ով հնարավոր է կնքել ապահովագրական պայմանագրեր, դիմել օնլայն վարկի համար, գնել միջոցառումների տոմսեր և շատ ավելին։ Իսկ Fastex-ը Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ է, որը ներառում է մի շարք տեխնոլոգիական լուծումներ և պրոդուկտներ՝ Bahamut բլոկչեյնը, Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Exchange հարթակը, Fastex Pay վճարային համակարգը, Fastexverse մետատիրույթը և էլեկտրոնային առևտրի հարթակ ftNFT Marketplace-ը։ 

Թվային նորարարական հարթակների միջև համագործակցությունը կլինի շարունակական և լի նորություններով։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները