Kodak-ը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆոտոտեխնիկա արտադրող Kodak ընկերությունը, որը գործում է արդեն 133 տարի, իր երկրորդ եռամսյակի հաշվետվությունում նախազգուշացրել է, որ առկա են «զգալի կասկածներ»՝ կապված իր գործունեության շարունակականության հնարավորության հետ։ Հիմնական պատճառը մոտ 500 մլն ԱՄՆ դոլար պարտավորություններն են, որոնց մարումը նախատեսված է առաջիկա 12 ամիսների ընթացքում։ Ընկերության հաշվետվության մեջ նշվում է, որ ներկայում չունի բավարար ֆինանսական միջոցներ կամ երաշխավորված ֆինանսավորում այդ պարտքերը ժամանակին մարելու համար։

Նման նախազգուշացումը առաջացրել է շուկայի անհանգստությունը, ինչի հետևանքով Kodak-ի բաժնետոմսերը մեկ օրվա ընթացքում նվազել են ավելի քան 25%-ով։ Սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը բախվում է լուրջ ֆինանսական խնդիրների․ 2012-ին Kodak-ը արդեն դիմել էր սնանկության գործընթացի, իսկ վերջին տասնամյակներում շարունակել է պայքարել շուկայական դիրքերը պահպանելու համար թվային տեխնոլոգիաների արագ աճի պայմաններում։

2025 թվականի երկրորդ եռամսյակում Kodak-ի եկամուտը կազմել է $263 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $267 մլն-ի դիմաց, իսկ ֆինանսական արդյունքը $26 մլն շահույթից դարձել է $26 մլն վնաս։

Kodak-ը, սակայն, հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերը՝ հնարավոր փլուզման կամ սնանկացման մասին։ Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ նախատեսում է մարել պարտքերի զգալի մասը մինչև դրանց ժամկետի լրանալը, իսկ մնացած պարտավորությունները՝ վերաֆինանսավորել կամ երկարաձգել։ Այս նպատակով նախատեսվում է օգտագործել կորպորատիվ կենսաթոշակային ֆոնդի միջոցներից մոտ $300 մլն, ինչը, ըստ ղեկավարության, կօգնի զգալիորեն ամրապնդել ֆինանսական դիրքերը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները