Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը հարկումից ազատել մասնավոր ընկերությունների թողարկած բաժնետոմսերից և պարտատոմսերից ստացվող եկամուտները։
Նախագիծը սահմանում է հետադարձ կիրառություն, այսինքն՝ այն կտարածվի նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո թողարկված արժեթղթերի վրա։
Միևնույն ժամանակ, կատարվել են փոփոխություններ նաև նախկինում՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը թողարկված պարտատոմսերի վերաբերյալ։ Այս պարտատոմսերից ստացված եկամուտները նույնպես չեն հարկվի մինչև դրանց մարման ժամկետը՝ հաշվի առնելով, որ թողարկման պահին գործող կարգավորումները արդեն նախատեսում էին հարկային արտոնություն։