Բիզնեսի ոլորտում առկա խնդիրների մշտական քարտեզագրում, և դրանց լուծման ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների և աջակցության ծրագրերի նախաձեռնում, ՎԶԵԲ Հայաստանի Ներդրումային խորհրդի գործողությունների այս շղթան ամբողջացնելու հաջորդ քայլը մարզերում հանրային իրազեկման արշավն է` փոքր և միջին բիզնեսների հետ հանդիպումների միջոցով։ «Աջակցության նոր ծրագրեր և շրջանառության հարկի փոփոխություններ. Ինչ է պետք իմանալ» խորագրով հանդիպումների շրջանակում ներդրումային խորհուրդի փորձագետները ներկայացրեցին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակներում մշակված աջակցության ծրագրերը, օրենսդրական բարեփոխումները և դրանցից օգտվելու ընթացակարգերը:
Հանդիպման երկրորդ հատվածում, ՓՄՁ զարգացման խորհրդի անդամները և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի գործընկեր խորհրդատվական ընկերությունները ներկայացրեցիցին 2025 թվականի հունվարի 1-ից գործող շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությունները, նվազեցումները, փաստաթղթավորման պահանջները, պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Հանդիպումներն իրականացվեցին Աշտարակ, Հրազդան, Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքներում։ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհուրդը Աշտարակ և Հրազդան քաղաքներում իրազեկման միջոցառումը կազմակերպել է «Հայաստանում Հաշվապահների Ասոցիացիայի», իսկ Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքներում` «2B Բիզնես Աջակցման Հիմնադրամի», «Մոտիվ Քոնսալթինգի» «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Մանթաշյանց Գյումրի և Լոռի գրասենյակների, ինչպես նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի գործընկերությամբ: Հանդիպումներին մասնակցեցին ՓՄՁ շուրջ ՀՀ մարզային բիզնեսները ներկայացնող շուրջ 350 ներկայացուցիչներ, ովքեր նաև հնարավորություն ստացան քննարկելու իրենց բիզնեսներում առկա օրենսդրական խնդիրները ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետների հետ, ծանոթանալու Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից մշակված խնդիրների հավաքագրման պլատֆորմին և դրանց քարտեզագրման ընթացքին։
Նեթվորքինգ, գործնական շփումներ, խնդիրների բարձրաձայնում և լուծումների քննարկում, իսկ կազմակերպիչները խոստացան քննարկված խնդիրներն անպայման բարձրաձայնել համապատասխան պետական օղակներում։
Իջևանի հանդիպումով ավարտվեց մարզային իրազեկման արշավի այս փուլը:
Մանրամասներին ծանոթացեք մեր ռեպորտաժում՝
Մարզերում հանրային իրազեկման արշավ` ՓՄՁ-ների հետ հանդիպումների միջոցով
