Մեկնարկել է R&D-ի արտոնությունից օգտվելու հայտագրումը

Վերջին լուրերը
Մեկնարկել է R&D-ի արտոնությունից օգտվելու հայտագրումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 1-ից մեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների փորձարարական մշակումների (ԳՀՓՄ, R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։

Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների, որով վերանայվել է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ, R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակը, ԳՀՓՄ աշխատանքներում ներգրավված աշխատողների եկամտային հարկը սահմանվել է 10%։

ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-ն որոշմամբ էլ ընդունվել է «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» կարգը, որի համաձայն՝ ԳՀՓՄ աշխատանքներն որպես այդպիսին որակելու համար դրանք միաժամանակ պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին.

  1. նորույթի չափանիշ
  2. ստեղծարարության չափանիշ (ոչ բացահայտ հայեցակարգերի և հիպոթեզների վրա հիմնված լինելը)
  3. վերջնարդյունքների անորոշության չափանիշ
    ա. արդյունքի անորոշությանը, բ. ռեսուրսների անորոշությանը,
  4. համակարգվածության չափանիշ (բովանդակային ծրագրումը և ֆինանսական նախահաշվարկը)
    ա. նպատակները, բ. մեթոդաբանությունը, գ. ռեսուրսները
  5. փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշ
    ա. փոխադրել, բ. վերարտադրել:

Վերոնշյալ չափանիշներին բավարարելու դեպքում ներկայացված հայտերը կարգով հաստատված մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կորակվեն որպես ԳՀՓՄ աշխատանքներ։

Հայտերն ընդունվում են ապրիլի 1-ից 30-ը՝ այս հղումով:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները