Xiaomi-ն գրանցել է ռեկորդային տարեկան եկամուտ՝ 50 միլիարդ դոլար

Վերջին լուրերը
Xiaomi-ն գրանցել է ռեկորդային տարեկան եկամուտ՝ 50 միլիարդ դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Xiaomi-ն հրապարակել է 2024 թվականի ֆինանսական արդյունքները՝ արձանագրելով 365,9 միլիարդ յուանի (50,5 միլիարդ դոլարի) ռեկորդային եկամուտ: Սա 35%-ով ավելի է, քան 2023 թվականի ցուցանիշը: Այս աճին նպաստել են ընկերության հաջողությունները սմարթֆոնների, էլեկտրամեքենաների, IoT սարքերի և ինտերնետային ծառայությունների ոլորտներում։

2024 թվականին Xiaomi-ի զուտ շահույթն աճել է 41,3%-ով՝ հասնելով 27,2 միլիարդ յուանի: Միայն չորրորդ եռամսյակում ընկերությունը գրանցել է 109 միլիարդ յուանի եկամուտ, ինչը 48,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եռամսյակային զուտ շահույթը կազմել է 8,3 միլիարդ յուան՝ 69,4%-անոց աճով։

Տարվա ընթացքում Xiaomi-ի սմարթֆոնների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 191,8 միլիարդ յուան (26,5 միլիարդ դոլար), ինչը ընկերության ընդհանուր եկամտի 52%-ն է: Ընկերությունը 2024-ին վաճառել է 169 միլիոն սմարթֆոն՝ դառնալով առաջատար 56 երկրի շուկայում և լավագույն հնգյակում ևս 13 երկրում։

Xiaomi-ն մեծացնում է ներկայությունը բարձրակարգ սմարթֆոնների շուկայում: Ընկերությունն ունի 24,3% մասնաբաժին $550-700 արժողությամբ սմարթֆոնների շուկայում և 9,7% մասնաբաժին $700-850 կատեգորիայում: Xiaomi-ի էկոհամակարգն ընդգրկում է 700 միլիոն ակտիվ օգտատեր, որոնցից 170 միլիոնը Չինաստանում է։

Xiaomi-ն շարունակում է ընդլայնել իր էլեկտրամոբիլային բիզնեսը՝ 2024-ին վաճառելով 136,854 մեքենա: 2025-ի համար ընկերությունը նախատեսում է 350,000 էլեկտրամոբիլի մատակարարում՝ 200,000 մեքենայի թողարկումը մեկ տարում ավարտելուց հետո։

Xiaomi-ի R&D (հետազոտությունների և զարգացման) թիմն այժմ ունի 21,190 մասնագետ, իսկ ոլորտում ներդրումներն անցյալ տարի կազմել են 24,1 միլիարդ յուան (3,3 միլիարդ դոլար): 2025-ին ընկերությունը նախատեսում է այդ ցուցանիշն ավելացնել 25%-ով՝ հասցնելով 30 միլիարդ յուանի (4,15 միլիարդ դոլարի)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները