«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)-ը AI4ALL նախաձեռնության շրջանակում շարունակում է կազմակերպել կրթական ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել մասնակիցների հմտությունները և տրամադրել գործնական գիտելիքներ արհեստական բանականության (AI) կիրառման վերաբերյալ։
Այս անգամ հիմնադրամը ներկայացնում ենք «General AI» ԱՆՎՃԱՐ և ՕՆԼԱՅՆ դասընթացը, որի ընթացքում մասնակիցները կսովորեն․
- օգտագործել AI թարգմանիչներ՝ տարբեր լեզուներով արդյունավետ հաղորդակցվելու համար,
- կիրառել արհեստական բանականության գործիքներ՝ պրոֆեսիոնալ մակարդակի գրաֆիկական դիզայնի, նկարների և տեսանյութերի ստեղծման համար,
- աշխատել AI օգնականների հետ՝ առօրյա առաջադրանքները պլանավորելու և կազմակերպելու նպատակով,
- օգտագործել AI գործիքներ՝ գրավոր աշխատանքների որակը բարելավելու համար։
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 22-ն է։
Դասընթացը տեղի կունենա փետրվարի 24-ին, 27-ին և մարտի 2-ին՝ ժամը 18։00-20։00-ին՝ ZOOM հարթակում։
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտադիմումը այստեղ։
Հարցերի դեպքում՝ զանգահարել 041121480 հեռախոսահամարին:
AI4ALL նախաձեռնությունն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ալիք երիտասարդական նախաձեռնության համագործակցությամբ։