Հայաստանի տնտեսությունը 2024թ․ գրանցել է 5.9% աճ. ՀՆԱ-ն հասել է 10.13 տրիլիոն դրամի

Վերջին լուրերը
Հայաստանի տնտեսությունը 2024թ․ գրանցել է 5.9% աճ. ՀՆԱ-ն հասել է 10.13 տրիլիոն դրամի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականին հասել է 10.13 տրիլիոն դրամի, ինչը 5.9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն առաջին անգամ գերազանցել է 8,500 ԱՄՆ դոլարի շեմը՝ հասնելով 8,501 դոլարի։ 2024 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 1.6%-ով։

Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժ են հանդիսացել առևտուրն ու ծառայությունները, որոնք ապահովել են ՀՆԱ-ի 61.4%-ը՝ կազմելով 6.22 տրիլիոն դրամ։ Արդյունաբերության և էներգետիկայի ոլորտը գրանցել է 1.64 տրիլիոն դրամի ցուցանիշ՝ կազմելով ՀՆԱ-ի 16.2%-ը։ 

Հատկանշական է շինարարության ոլորտի աննախադեպ՝ 113.5% աճը, որը պայմանավորված է խոշոր ենթակառուցվածքային և բնակարանային նախագծերի իրականացմամբ։ Ոլորտի ընդհանուր ծավալը կազմել է 715.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 7.1%-ը։

Մշակող արդյունաբերությունը ևս գրանցել է դրական դինամիկա՝ 10.5% աճ։ Գյուղատնտեսության ոլորտը, չնայած սեզոնային տատանումներին, ապահովել է ՀՆԱ-ի 7.9%-ը՝ 802.5 մլրդ դրամի չափով։

Եռամսյակային կտրվածքով տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 3-րդ եռամսյակում՝ 2.76 տրիլիոն դրամ, մինչդեռ 1-ին եռամսյակում այն կազմել է 1.95 տրիլիոն դրամ։

Տնտեսության կառուցվածքում սպառման ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 77.3%-ը, որից տնային տնտեսությունների սպառումը՝ 66.1%։ Համախառն կուտակման մակարդակը հասել է 22.2%-ի։

Արտաքին առևտրի հաշվեկշիռը եղել է դրական՝ 56.1 մլրդ դրամ։ Սակայն հանքարդյունաբերության ոլորտը գրանցել է համեմատաբար թույլ ցուցանիշներ՝ կազմելով ՀՆԱ-ի ընդամենը 2.9%-ը։

Տարեվերջին տնտեսական աճի տեմպը դանդաղել է մինչև 3.7%։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները