2024 թվականի նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 100.0%՝ նախորդ ամսվա համեմատ՝ գրանցելով զրոյական աճ: 2023 թվականի նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 1.2%-ով: Տարվա կտրվածքով՝ հունվար-նոյեմբեր ամիսներին ՏԱՑ-ը կազմել է 107.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Նոյեմբերի արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ ամսվա՝ հոկտեմբերի համեմատ նվազել է 0.5%-ով՝ կազմելով 274.2 մլրդ դրամ: 2023 թվականի նոյեմբերի համեմատ արդյունաբերությունը նվազել է 19%-ով: Տարվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.6%-ով՝ կազմելով 2.673 տրիլիոն դրամ:
Շինարարության ծավալը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 6.4%-ով՝ կազմելով 82.5 մլրդ դրամ, իսկ 2023 թվականի նոյեմբերի համեմատ՝ 11.6%-ով: Տարվա ընթացքում շինարարության ծավալն աճել է 14.9%-ով՝ հասնելով 567 մլրդ դրամի:
Առևտրի շրջանառությունը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 5.4%-ով՝ հասնելով 613.9 մլրդ դրամի, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 11.5%-ով: Տարվա կտրվածքով առևտրի շրջանառությունն աճել է 18%-ով՝ կազմելով 5.6 տրիլիոն դրամ:
Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 10.4%-ով: Տարվա ընթացքում ծառայությունների ծավալն աճել է 6.3%-ով՝ հասնելով 3.026 տրիլիոն դրամի:
Արտաքին առևտրաշրջանառությունը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ նվազել է 15.6%-ով՝ կազմելով 1.918 մլրդ դոլար, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ նվազել է 27.4%-ով: Տարվա ընթացքում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 54%-ով՝ հասնելով 28.2 մլրդ դոլարի: Արտահանման ծավալները հունվար-նոյեմբերին աճել են 73.9%-ով, իսկ ներմուծումը՝ 41.5%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունը նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 19.8%-ով՝ հասնելով 859.6 մլն կՎտ/ժ-ի, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 21.3%-ով: Տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4.5%-ով՝ կազմելով 7.999 մլրդ կՎտ/ժ: