Տոները մոտենում են`իրենց հետ բերելով բոլորի կողմից սպասված «Big Christmas Market with Coca-Cola 2024-2025» ամանորյա ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը, որը 5 օր շարունակ իր տաքուկ միջավայրում կհյուրընկալի անթիվ անհամար այցելուների և 250-ից ավել ընկերությունների, որոնց մեծ մասը կներկայացնեն հայկական արտադրության ապրանքներ կամ ծառայություններ։
Դեկտեմբերի 18-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի ունեցավ արդեն 4-րդ անգամ կազմակերպվող այս ցուցահանդես-տոնավաճառի պաշտոնական բացումը, որի կազմակերպիչն, ինչպես միշտ, Big Projects ընկերությունն է:
«Big Christmas Market with Coca-Cola»-ի այցելուներն այս մի քանի օրերին ամանորյա սեղանի համար հնարավորություն կունենան ձեռք բերել ամեն ինչ և գտնել օրիգինալ ու տարբերվող նվերներ բոլոր հարազատների համար։ Սպասվում են նաև բազմաթիվ անակնկալներ, հյուրասիրություններ, ամանորյա հատուկ առաջարկներ ու զեղչեր, անվճար Photo zone-ներ, կինոդիտման սրահ և Santa Claus-ի անկյուն:
Ցուցահանդեսի համակազմակերպիչն է Coca-Cola Hellenic Bottling Company Armenia-ն: Ընկերության պորտֆոլեոյի զարգացման պատասխանատու Տաթևիկ էլոյանի խոսքով՝ էքսպոյում հնարավոր կլինի բացահայտել ամանորի իրական հրաշքը՝ մի շարք խաղերով,Coca-Cola-ի զոնայում նվերների անվճար փաթեթավորման հնարավորությամբ և Սանտաների շքերթով։
Էքսպոյի հովանավորներն են Idram-ը, IDBank-ը և ID+ հարթակը: Ընկերության Մարքեթինգի վարչության ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր բիզնես իր անհատական Սանտայի դերում է և էքսպոյի շրջանակում ամեն մեկն իր հերթին փորձում է հանդես գալ ամենահետաքրքիր առաջարկներով ու նախաձեռնություններով։
«Big Christmas Market with Coca-Cola» ցուցահանդեսը կանցկացվի դեկտեմբերի 18-ից 22-ը ներառյալ: Այն այցելուներին կհյուրընկալի ժամը 12:00 -ից 23:00-ն`Ոսկերիչների 1 հասցեում: Ցուցհանադեսի մուտքն անվճար է: Գործելու են անվճար փոխադրամիջոցներ` Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան կենտրոն և հակառակ ուղղություններով։
Էքսպոյի մասին մեր ռեպորտաժը դիտեք ստորև՝