Հոկտեմբերին Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) վերադարձած ամերիկացի տիեզերագնացները որոշ խնդիրներ ունեցան իրենց առաքելության ընթացքում, և այդ խնդիրներից մի քանիսը շարունակեցին հետապնդել նրանց Երկրի վրա: Ե՛վ իրենք՝ տիեզերագնացները, և՛ NASA-ն հրաժարվում են մանրամասներ հայտնել դրանց մասին, գրում է Arstechnica.com-ը:
Ուղեծրում առաքելության ժամանակ NASA-ն ստիպված եղավ ընդհատել տիեզերագնացների երկու տիեզերական զբոսանք, երկու անգամն էլ առեղծվածային հանգամանքներում: Այնուհետև հոկտեմբերի 25-ին տիեզերագնացներից մեկը հոսպիտալացվել է ինչ-որ «բժշկական խնդրի» պատճառով այն բանից հետո, երբ SpaceX Crew Dragon պարկուճը վայրէջք է կատարել իր 235-օրյա առաքելության ավարտին։ Գիշերը հիվանդանոցում անցկացնելուց հետո տիեզերագնացը դուրս է գրվել «լավ ինքնազգացողությամբ», վերադարձել է Հյուսթոնի իր բազա և վերսկսել հետթռիչքային բնականոն գործունեությունը։
Տիեզերական գործակալությունը չի հայտնել տիեզերագնացի անունը կամ մանրամասներ նրա վիճակի մասին՝ վկայակոչելով բժշկական տեղեկատվության գաղտնիությունը:
Բժիշկ և թռիչքային վիրաբույժ Մայքլ Բարաթը նշել է, որ մասնագետները դեռ լիովին չենք հասկանում տիեզերական թռիչքը և երբեմն բացահայտում են անսպասելի բաներ: Սա այդ դեպքերից մեկն էր, և նրանք դեռ տեղեկություններ են հավաքում այս հարցի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել բժշկական գաղտնիություն որպեսզի գործընթացները շարունակեն առաջ շարժվել։
Crew-8-ի առաքելության հետ կապված միայն առողզջական խնդիրները չէ, որ առեղծվածային են թվում: Հունիսի 13-ին ամերիկացի տիեզերագնացներ Մեթյու Դոմինիկը և Թրեյսի Դայսոնը պետք է կատարեին տիեզերական զբոսանք, սակայն NASA-ն չեղյալ հայտարարեց այն՝ «տիեզերահագուստում հայտնաբերված խնդիրների պատճառով»:
Դոմինիկին փոխարինեց Բարրատը, իսկ տիեզերական զբոսանքը հետաձգվեց մինչև հունիսի 24։ Այս գործողության ընթացքում անհրաժեշտ էր հեռացնել անսարք էլեկտրոնային միավորը և հավաքել միկրոօրգանիզմների նմուշներ։ Բայց այն կրկին ընդհատվեց 31 րոպե հետո, այս անգամ այն բանից հետո, երբ Դայսոնը հայտնեց կոստյումում ջրի արտահոսքի մասին:
Որոշվեց, որ խնդիրը կապված է սարքավորումների թերությունների հետ, այլ ոչ թե տիեզերագնացների գործողությունների:
Տիեզերգնաց Բարրաթն ասաց, որ նրանք կրկին պատրաստ են տիեզերքում զբոսանքի հաջորդ փորձին: Նա նաև խոստովանել է, տիեզերական հագուստը հնացել է․ դրանց օրիգինալ տարբերակը մշակվել է ավելի քան 40 տարի առաջ, իսկ նոր մոդելներ դեռ չկան։ Բարրաթը չի բացառել նաեւ հին սկաֆանդրների հետ կապված խնդիրների հավանականությունը։
Կարդացեք նաև՝
Boeing Starliner-ը Երկիր կվերադառնա առանց անձնակազմի. տիեզերագնացները կմնան ՄՏԿ-ում ևս վեց ամիս