ԱՄՆ չորս նահանգների երկնքում նկատվել է վառ հրե շրջանակ, որը դեպի հարավ շարժվելիս սկսել է մասնատվել: Պարզվել է, որ դա SpaceX-ի Starlink կապի արբանյակն էր, որը վերադարձել էր Երկրի մթնոլորտ, հայտնում է Space-ը։
Այն նկատվել է նոյեմբերի 9-ին՝ տասնյակ մարդկանց կողմից։ Ամերիկյան երկնաքարերի միությունն այս մասին գրանցել է 36 զանգ Կոլորադոյի, Կանզասի, Տեխասի և Օկլահոմայի բնակիչներից։ Ականատեսները սոց․ ցանցերում հիացմունք են արտահայտել այս տեսարանի մասին։ Նշվել է, որ երբ օբյեկտը շարժվել է դեպի հարավ, այն սկսել է մասնատվել։ Այս մասին հաղորդվել է, մասնավորապես, Տեխասում։
Աստղագետները վստահեցրել են, որ դա երկնաքար չէ, այլ SpaceX-ին պատկանող Starlink-4682 կապի արբանյակը, որը ուղեծիր է արձակվել 54 սարքերից բաղկացած խմբով՝ Starlink 4-23 առաքելության շրջանակներում՝ 2022 թվականին:
Նշենք, որ այժմ ուղեծրում կա ավելի քան 7000 Starlink արբանյակ, և SpaceX-ը շաբաթական ավելացնում է դրանց համաստեղությունը։ Արբանյակները մուտք են գործում մթնոլորտ ամեն օր, երբեմն՝ օրը մի քանի անգամ:
Կարծիք կա, որ սա կարող է վնասել մթնոլորտը, քանի որ դրա մեջ այրվելիս սարքերն արտանետում են ալյումինի օքսիդ, որը կարող է վնասել օզոնային շերտը և փոխել արևի լույսն արտացոլելու դրա ունակությունը։
Իսկ այս պրոցեսի հետևանքները զգացնել կտան առաջիկա տասը տարիների ընթացքում։