Google-ը վճարել է 2,7 միլիարդ դոլար «Character AI» ստարտափի տեխնոլոգիաների լիցենզիաների համար, որը ստեղծվել է 2021 թվականին ՏՏ հսկայի նախկին աշխատակից Նոամ Շազիրի կողմից, գրում է Forbes.ru-ն։
Աղբյուրի համաձայն՝ Google-ի հիմնական նպատակն էր ընկերություն վերադարձնել ՏՏ ոլորտի հանճարին, ով հայտնի դարձավ արհեստական ինտելեկտի ոլորտում իր հետազոտություններով։
Ներկայումս Շազիրը Google-ի փոխնախագահն է և աշխատում է ընկերության արհեստական ինտելեկտի ալգորիթմների մշակման վրա, ինչպիսին է Gemini-ն: Շազիրի վերադարձի համար է Google-ը համաձայնվել վճարել հսկայական գումար այդ լիցենզիայի համար:
Հիշեցնենք, որ Նոամ Շազիրն աշխատում է Google-ում 2000 թվականից։ 2017 թվականին նա և մի խումբ այլ հեղինակներ հրապարակեցին «Ուշադրությունն այն ամենն է, ինչ ձեզ հարկավոր է» վերնագրով հոդվածը, որը հիմք դարձավ գեներատիվ նեյրոնային ցանցերի տեխնոլոգիայի համար: Ավելի ուշ նա և իր գործընկերները ստեղծեցին «Meena» չաթբոտը և կանխատեսեցին, որ մոտ ապագայում չաթբոտը կարող է փոխարինել Google որոնողական համակարգին և բերել տրիլիոնավոր դոլարների եկամուտ:
Google-ը հրաժարվեց հրապարակայնորեն գործարկել չաթ-բոտը, և Շազիրը լքեց ընկերությունը 2021 թվականին՝ մեղադրելով նրան բյուրոկրատական ակտերի մեջ: Հետագայում նա ստեղծեց Character AI ստարտափը, որը երկու տարի անց ներգրավեց 150 միլիոն դոլարի ներդրումներ և գնահատվեց 1 միլիարդ:
OpenAI-ի և Microsoft-ի մրցակցության պայմաններում Շազիրը փորձեց ավելի շատ միջոցներ հավաքելագրել իր ստարտափի համար և, ի վերջո, կարողացավ համաձայնության գալ Alphabet-ի՝ Google-ի մայր ընկերության հետ:
Գործարքի արդյունքում Շազիրը և Character AI-ի մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ տեղափոխվեցին Google։