Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում

Վերջին լուրերը
Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վերջին տարվա ընթացքում կրիպտոարժույթների շուկան զգալի աճ է գրանցել՝ հանգեցնելով կրիպտոմիլիոնատերերի թվի կտրուկ ավելացման: Henley & Partners-ի զեկույցի համաձայն, աշխարհում այժմ կա 172 հազար մարդ, ովքեր ունեն առնվազն 1 միլիոն դոլարի ակտիվներ, ինչը 95%-ով ավելի է, քան նախորդ տարի: Բիթքոյնի սեփականատերերի շրջանում միլիոնատերերի թիվն աճել է 111%-ով՝ հասնելով 85 հազարի: Միլիարդատերերի թիվը նույնպես աճել է՝ հասնելով 28-ի: Վերջին տարվա ընթացքում շուկայի կապիտալիզացիան աճել է $1,05 տրլնից հասնելով մինչև $2,2 տրլն դոլարի օգոստոսին:

Այս աճը մասամբ պայմանավորված է կրիպտո ETF-ների զարգացմամբ և ավանդական ֆինանսական ինստիտուտների կողմից կրիպտոարժույթների ընդունմամբ: ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից բիթքոյնի ETF-ների գործարկման թույլտվությունը նպաստել է ներդրողների վստահության բարձրացմանը: Արդյունքում, նման արժույթների օգտագործողների թիվը հասել է 560 միլիոնի, որից 275 միլիոնը ներդրում է կատարում բիթքոյնում:

Այս արժույթները նաև սկսել են էական դեր խաղալ քաղաքական գործընթացներում, մասնավորապես ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Նրանց հետ կապված ընկերությունները և անձինք կատարել են 2024 թվականի ամերիկյան ընտրությունների բոլոր նվիրատվությունների գրեթե կեսը՝ ծախսելով ավելի քան 119 միլիոն դոլար:

Չնայած վերջին անկմանը, բիթքոյնի արժեքը տարեսկզբից աճել է 40%-ով, ինչը ցույց է տալիս շուկայի շարունակական աճի պոտենցիալը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները