Բիթքոյնի գինն ընկել է $50,000-ից ցածր. ներդրողներն ազատվում են ռիսկային ակտիվներից

Վերջին լուրերը
Բիթքոյնի գինն ընկել է $50,000-ից ցածր. ներդրողներն ազատվում են ռիսկային ակտիվներից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Անցյալ շաբաթվա վերջում բիթքոյնի փոխարժեքը մեկ մետաղադրամի դիմաց իջավ 60 հազար դոլարից: Մինչև մեկ օր առաջ՝ օգոստոսի 5-ին, նվազման միտումը շարունակվում էր, և աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթի արժեքը օրվա ընթացքում մեկ քոյնի դիմաց իջել էր $50 հազարից:

Դրանից հետո Բիթքոյնը կարողացավ մի փոքր վերադարձնել դիրքերը, և այս հոդվածը գրելու պահին դրա փոխարժեքը կազմում է մոտ $55,931` մեկ քոյնի համար (տվյալները` CoinDesk-ից):

- Advertisement -
Բիթքոյնի գինն ընկել է $50,000-ից ցածր. ներդրողներն ազատվում են ռիսկային ակտիվներից

TradingView ծառայության տվյալներով՝ բիթքոյնի գինը չորս օր անընդմեջ նվազել է՝ հասնելով մինչև $49112-ի։ Հետևելով ամենահայտնի կրիպտոարժույթին, այլ թվային ակտիվների արժեքը նույնպես անկում է ապրել: Օրինակ, Ethereum-ի փոխարժեքը իջել է մինչև $2060`մեկ քոյնի համար, ինչը վատագույն ցուցանիշն է 2024 թվականի հունվարի 3-ից ի վեր: Այժմ Ethereum-ի գինը կազմում է մոտ $2528`մեկ քոյնի համար: Այս ֆոնի վրա CoinDesk 20 ինդեքսը, որը հետևում է ոչ կայուն մետաղադրամներից մի քանիսին, ընկել է ավելի քան 20%-ով:

Կրիպտոարժույթների արժեքի երկարատև անկումը պայմանավորված է նրանով, որ ներդրողները ակտիվորեն ազատվում են ռիսկային ակտիվներից։ Դա պայմանավորված է ֆինանսական շուկաների լայնածավալ անկմամբ՝ համաշխարհային ռեցեսիայի և Մերձավոր Արևելքում լարվածության աճի մտավախությունների պատճառով: Այսպիսով, ճապոնական Nikkei 225 ինդեքսը նվազել է 12,4%-ով, Stoxx Europe 600 ինդեքսը նվազել է ավելի քան 3%-ով, իսկ S&P 500 ֆյուչերսները՝ 3,3%-ով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները