Էլեկտրոնիկայի շուկայում աճը շարունակվում է․ էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում

Վերջին լուրերը

Էլեկտրոնիկայի շուկայի բումը շարունակվում է։ 1000 խոշոր հարկատուների ցանկում կենցաղային էլեկտրական սարքերի, բջջային հեռախոսների, համակարգիչների մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների վճարած հարկերի ծավալը 2024-ի առաջին կիսամյակում հասել է 63,4 մլրդ ՀՀ դրամի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 34%-ով:

Ոլորտից ամենաշատ հարկերը վճարել է «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ընկերությունը (32,3 մլրդ ՀՀ դրամ)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում, զիջելով միայն ԶՄՊԿ-ին։ Ընկերությունն ավելի քան կրկնապատկել է վճարած հարկերի չափը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Էլեկտրոնիկայի շուկայում աճը շարունակվում է․ էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում
Ոլորտում ամենաշատ հարկեր վճարած 10 ընկերությունները

Հաշորդում է «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ընկերությունը (Հայաստանում ներկայանում է «Վեստա» ապրանքանիշով), որը վճարել է 17,7 մլրդ ՀՀ դրամի հարկեր՝ 12%-ով ավելի շատ քան նախորդ տարվա առաջին կիսամյակում։ Ընկերությունը ցանկում 5-րդն է։

Շուկայի 2 դրոշակակիրների վճարած հարկերը ընդհանուր ոլորտի կողմից վճարված հարկերի 79%-ն են կազմել։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները