Արհեստական բանականությունը զրոյից հրթիռային շարժիչ է ստեղծել

Վերջին լուրերը
Արհեստական բանականությունը զրոյից հրթիռային շարժիչ է ստեղծել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեծ Բրիտանիայում փորձարկվել է աշխարհում առաջին հեղուկով հրթիռային շարժիչը, որը ստեղծվել է զրոյից՝ արհեստական ​​բանականության (AI) միջոցով, հայտնում է LEAP 71-ը։

AI-ն այն ստեղծել է ընդամենը 2 շաբաթում, որից հետո հրթիռն հաջողությամբ անցել է կրակային փորձարկումների փուլը։ Տեխնիկական պայմանների հաստատումից հետո շարժիչի դիզայնի փուլը տևել է երկու շաբաթից էլ քիչ, և ևս մի քանի օր տևել է
շարժիչի 3D տպագրության փուլը։

Շարժիչն հավաքելուց հետո այն հաջողությամբ գործարկվել է հենց առաջին փորձից։

Նշվում է, որ ամենաշատ ժամանակը խլել են Շեֆիլդի բրիտանական համալսարանի աշխատակիցները՝ մասերի պատրաստման և շարժիչի հավաքման աշխատանքներում։ Այսպիսով` AI-ը կարծես «ակնարկում է», որ մարդկությանը բաժին է հասնում միայն ֆիզիկական աշխատանքը, իսկ ստեղծագործական բաղադրիչների փուլն իրենց վրա են վերցնում ալգորիթմները։

Արհեստական ​​բանականությամբ այս բարդ ինժեներական կառույցների զարգացման նախագիծը իրականցնում է Դուբայում գործող LEAP 71 ընկերությունը, որի մասնագետները ստեղծել են Noyron-ի մեծ հաշվողական մոդելը, որը թույլ է տալիս ստեղծել շատ բարդ ֆիզիկական օբյեկտներ։

Այսպիսով` Noyron-ն ի վիճակի է նախագծել կառույցներ, մեքենաներ և մեխանիզմներ ցանկացած կիրառման համար՝ սկսած օդատիեզերական արդյունաբերությունից մինչև մանկական խաղալիքներ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները