E-Commerce & Digital Marketing Association-ը առաջին անգամ մեկնարկում է Armenia Digital Awards 2024 մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության ոլորտային կազմը բավականին ընդգրկուն է՝ բանկային գործից մինչև գյուղատնտեսություն, առաջարկվում է նաև անվանակարգերի լայն շրջանակ յուրաքանչյուր բիզնեսի համար՝ վեբ-կայքով, հավելվածով կամ սոցիալական մեդիայի էջով: Անվանակարգերից յուրաքանչյուրն ունի առանձին ոլորտային դասակարգումներ։
Ժյուրիի կազմում ընդգրկված են հայկական խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, առաջատար թվային մասնագետներ և հաջողակ ձեռներեցներ։
Armenia Digital Awards 2024-ն կշարունակի ընունել հայտեր մինչև հունիսի 30-ը։ Հանրային քվեարկությունը տեղի կունենա հուլիսի 1-ից օգոստոսի 31-ը՝ awards.am կայքում։ Մրցույթի ամփոփումը և պարգևատրման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ Թվային մարքեթինգի համաժողովի ընթացքում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: