ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը

Վերջին լուրերը
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը թույլատրվել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 288-Ա որոշմամբ, այն եզրահանգմամբ, որ համակենտրոնացումը չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը։

Հիշեցնենք, որ ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։

Կողմերը տվել են համաձայնություն, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100% բաժնեմասը։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները