Կազմակերպիչ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ
Վայր՝ Հայաստանում ֆրանսիական համալսարան
Տևողություն՝ հունիսի 17-28, օրական 3-4 ժամ (առավոտյան կամ երեկոյան)
Դիմելու վերջնաժամկետ՝ 2024 թվականի հունիսի 13՝ 23։59
Լեզուն՝ Հայերեն, անգլերեն
Ծրագրի մասին
Աքսելերատոր 28 ծրագրի շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը (ՀՖՀՀ) կազմակերպում է անվճար Ձեռնարկատիրության ամառային դպրոց:
Ծրագիրը կներառի․
- Աշխատարաններ՝ ներթվորքինգից մինչև բիզնես մոդելի կառուցում և փիթչինգին պատրաստում,
- Ոգեշնչող սեմինար՝ ձեռնարկատիրական մտածողությունը խթանելու համար,
- Այնպիսի թեմաների պրակտիկ ուսուցում, ինչպիսիք են՝ շուկայի վերլուծությունը և սեգմենտավորումը, մարքեթինգը, բանակցությունները և ֆինանսները,
- Քեյսերի լուծման աշխատարան։
Ձեռնարկատիրության ամառային դպրոցի ամբողջական ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ։
Տեղերը սահմանափակ են, գրանցվելու համար կարող եք անցնել նշված հղումներով` թիմերի համար և անհատների համար։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին: