Ժամանակակից ֆուտբոլային ակումբները մեծ ընկերություններ են, ու երբեմն՝ բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց արժեթղթերը շրջանառվում են ֆոնդային բորսաներում: Իսկ դա նշանակում է, որ կարող եք ձեռք բերել ֆուտբոլային ակումբների բաժնետոմսեր: Բայց այստեղ, բաժնետոմսերի գինը կախված է ոչ միայն ակումբի բիզնես գործունեության արդյունքներից, այլ նաև իր անցկացրած ֆուտբոլային հանդիպումների արդյունքներից ու նվաճումներից:
Ֆուտբոլային դաշտում հաղթանակները կարող են բարձրացնել ակումբների բաժնետոմսերի գները, իսկ պարտությունները՝ դառնալ կտրուկ անկման պատճառ: Այս ամենը՝ իրական օրինակով, պատմում ենք «Ֆինանսական գրագիտություն» շարքի 37-րդ թողարկմանը: Կարող եք ծանոթանալ նաև, թե էլ ինչ հայտնի ակումբների բաժնետոմսեր են շրջանառվում բորսաներում:
Ֆուտբոլային ակումբների արժեթղթերում ներդրում կատարել կարող եք մեր շարքի գործընկեր Freedom Broker Armenia ընկերության միջոցով:
«Ֆինանսական գրագիտություն» շարքի նախորդ թողարկումները
- Ինչպե՞ս ձեռք բերել արտասահմանյան ընկերությունների արժեթղթեր
- Դիվերսիֆիկացիա. Ինչպե՞ս հավասարակշռել ներդրումային պորտֆելը
- 3 հետաքրքիր ֆիլմ ֆոնդային բորսայի մասին
- QUIZ. 5 հարց ներդրումների մասին. Ֆինանսական գրագիտություն #36
Ֆինանսները կառավարելու կանոններին, գրագետ խնայելու եղանակներին, ինչպես նաև արդյունավետ ու անվտանգ ներդրումների հնարավորություններին ծանոթացե՛ք How2B-ի «Ֆինանսական գրագիտություն» շարքում՝Freedom Broker Armenia-ի հետ: