Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար մեկնարկել է պետական աջակցության ծրագրի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը,- հայտնել է ԲՏԱ նախարարությունը։
Հայտերը հնարավոր է ներկայացնել հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում՝
- աշխատանքային միգրանտների համար,
- նոր աշխատակիցների ներգրավման համար,
- աշխատակիցների վերապատրաստման համար։
Դիմումները կարող են ներկայացնել տնտեսավարող սուբյեկտների ղեկավարները կամ սահմանված կարգով լիազորված անձինք։
Հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հարթակներում՝ https://hartak.am/services/39dd295c-593d-407d-b5fa-14b819c5f4b5/yesem/
կամ՝ https://benefits.hightech.gov.am/։



