SpaceX-ի հսկայական Starship հրթիռը կարող է չորրորդ անգամ երկինք բարձրանալ հունիսի 5-ին, որի հիմնական նպատակն է գնահատել երկրորդ փուլի բազմակի օգտագործման ջերմային պաշտպանությունը, քանի որ մեքենան առաջին անգամ փորձելու է ապահով կերպով կրկին վերադառնալ մթնոլորտ:
Այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը․ – «Մեքենայի հետ կապված շատ բարդ խնդիրներ կան լուծելու, սակայն ամենամեծ խնդիրը բազմակի օգտագործման ուղեծրային վերադարձի ջերմային վահանն է, որը նախկինում երբեք չի արվել»:
Ամսվա սկզբին Մասկը գրառմամբ հայտարարել էր, որ հաջորդ Starship-ի փորձարկման հիմնական նպատակն է «առավելագույն վերադարձի ջեռուցում ստանալը»: Դա նշանակում է, որ 18,000 կերամիկական վեցանկյուն սալիկներից կազմված երկրորդ փուլի նոր ջերմային վահան կփորձարկվի: Այդ սալիկները նախատեսված են պաշտպանելու երկրորդ փուլը ծայրահեղ բարձր ջերմաստիճանից, որը տեղի է ունենում Երկրի մթնոլորտ վերադառնալիս:
Ըստ Մասկի՝ ամենամեծ խնդիրներից մեկը ընդհանուր համակարգի խոցելիությունն է։ Նրա խոսքով՝ նույնիսկ մեկ սալիկի կորստ չի կարելի թույլ տալ, քանի որ մեկ վնասված կամ անսարք սալիկ կարող է հանգեցնել աղետի:
Սակայն, այս խնդիրը փազլի միայն մի մասն է: Ընկերությունը նաև պետք է ստեղծի «լիովին նոր մատակարարման շղթա»՝ բարձր արդյունավետությամբ ջերմային պաշտպանիչ սալիկների համար և արտադրի դրանք շատ մեծ ծավալով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: