Համաձայն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի 2024 թվականի մայիսի 23-ի որոշումների, ցուցակվելու են «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ միաժամանակ թույլատրվելու են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Հիմնական պայմաններն են.
Դրամային տրանշ՝
- Տարբերակիչ ծածկագիր — AMFSCRB2CER0
- Ցուցակման / Առևտրին թույլատրման ամսաթիվ — 29.05.2024
- Հարթակ — Bbond
- Թողարկման ծավալ — 3 000 000 000 ՀՀ դրամ
- Անվանական արժեք — 100 000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնի եկամտաբերություն — 11.20%
- Մարման ամսաթիվ — 18.07.2026թ.
Դոլարային տրանշ՝
- Տարբերակիչ ծածկագիր — AMFSCRB2BER2
- Ցուցակման / Առևտրին թույլատրման ամսաթիվ — 29.05.2024
- Հարթակ — Bbond
- Թողարկման ծավալ — 3 314 200 ԱՄՆ դոլար
- Անվանական արժեք — 100 ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնի եկամտաբերություն — 6%
- Մարման ամսաթիվ — 15.06.2026թ.
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: