ՀԲ. Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 2024թ. մարտին

Վերջին լուրերը
ՀԲ. Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 2024թ. մարտին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաշխարհային բանկի` Հայաստանի տնտեսական զարգացման ամենամսյա զեկույցի համաձայն` Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2024-ի մարտին աճել է 15,3%-ով, նախորդ ամսվա 16,7% աճի փոխարեն։ Աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ մինչև 33,5%՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկու և զարդերի արտադրության 12% աճով: Հանքարդյունաբերության ծավալները նախորդ ամսվա աճից հետո, այս ամիս 7,5%-ով նվազել են։ Տնտեսական աճը պայմանավորող հաջորդ խոշոր ոլորտը՝ առևտրաշրջանառությունը գրանցել է 28,3% աճ։

Զեկույցում նշվում է, որ 2024-ի մարտին զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 52%-ով։ Դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 36%-ով՝ պայմանավորված Ռուսաստանից փոխանցումների ներհոսքի 56% անկմամբ։ Դրամական փոխանցումների նախորդ տարվա մարտի համեմատ գրեթե չեն փոփոխվել:

Զեկույցում նշվել է նաև 0,7% գնանկման մասին, որը պայմանավորվում է սննդամթերքի գների 4,5% նվազմամբ և վերաֆինանսավորման` 8,5% տոկոսադրույքով:

Համաշխարհային բանկի տվյալներով արտահանման ծավալները շարունակել են աճել՝ ի հաշիվ ոսկու, զարդերի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման աճի։ Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանումը 1 տարվա ընթացքում հասել է ընդհանուր արտահանման 80,6%-ին։ Արտահանման առաջատար ուղղությունը համարվում է Արաբական Միացյալ Էմիրությունները, քանի որ այն շարունակում է մնալ ոսկու և թանկարժեք քարերի արտահանման հիմնական ուղղությունը: Ինչ վերաբերում է ներմուծմանը, այն աճել է շուրջ 56%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ոսկու և թանկարժեք քարերի ներմուծման ծավալների ավելացմամբ:

Բյուջեի դեֆիցիտը 2024-ի մարտին կազմել է 4,7 մլրդ ՀՀ դրամ։ Հարկային եկամուտներն աճել են 9,5%-ով, հիմնականում պայմանավորված շահութահարկի և եկամտային հարկի ծավալներով, ի հակադրություն սրան, կտրուկ նվազել են ակցիզային հարկի ծավալները՝ 40,4%, ինչը պայմանավորված է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի ներմուծման ծավալների անկումով:

Ֆինանսական համակարգը Համաշխարհային բանկի գնահատմամբ 2024-ի մարտին պահպանել է կայունություն՝ չաշխատող վարկերի ծավալների նվազեցումով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները