«Դայմենշն» ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է Ֆարմ Կրեդիտի դրամային պարտատոմսերը՝ 1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 12.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման եռամսյակային պարբերականությամբ և 30 ամիս մարման ժամկետով:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ է թողարկում պարտատոմսեր։
«Սեղմ ժամկետում տեղաբաշխվել է 1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս: Ֆինանսական համակարգում լինելով ավելի քան 16 տարի՝ Ֆարմ Կրեդիտը պատասխանատու վարկատու է, ինչի շնորհիվ ձեռք է բերել համընդհանուր վստահություն, ինչպես հաճախորդների շրջանակում, այնպես էլ գործընկերների հետ փոխհարաբերություններում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ներգրաված միջոցներն ուղղվելու են գյուղատնտեսական և ՓՄՁ վարկերի տրամադրմանը: Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելի ավելի քան 2/3-րդը գյուղատնտեսական վարկեր են, մնացած մասը՝ ՓՄՁ և վերականգնվող էներգիայի ֆինանսավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի, շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: