ՀՀ բանկային համակարգը 4,65 միլիոն հաճախորդ է ունեցել 2024 թվականի հունվարի դրությամբ

Վերջին լուրերը
ՀՀ բանկային համակարգը 4,65 միլիոն հաճախորդ է ունեցել 2024 թվականի հունվարի դրությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի հունվարին ՀՀ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը եղել է 4 647 114, որը 12 304-ով կամ 0,26%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվը կազմել է 196 681, ինչը 441-ով կամ 0,22%-ով ավել է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, իսկ ֆիզիկական անձ հանդիսացողների թիվը կազմել է 4 450 433, ինչը 12 745-ով կամ 0,29%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։

2024 թվականի հունվարի դրությամբ հաճախորդների կողմից բացվել են ընդհանուր թվով 9 488 243 հաշիվներ, որոնք 67 996-ով կամ 0,72%-ով ավել են 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։ Իրավաբանական անձանց կողմից բացված հաշիվների թիվը կազմել է 423 548, ինչը 309-ով կամ 0,07%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, իսկ ֆիզիկական անձանց կողմից բացված հաշիվների թիվը կազմել է 9 064 695, ինչը 67 305-ով կամ 0,75%-ով ավելի է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2024-ի փետրվարի վերջին կազմել է 2,564 տրիլիոն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել` 10,4 մլրդ դրամով կամ 0,4%-ով, իսկ 2023թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 379,2 մլրդ դրամով կամ 17,4%-ով:

Բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 2024 թվականի հունվարին կազմել է 4 647 114 և 2023 թվականի հունվարի նկատմամբ աճել 652 983-ով կամ 16,35%-ով, իսկ հաշիվների ընդհանուր թիվը 2024 թվականի հուվարի վերջին կազմել է 9 488 243 և 2023 թվականի հունվարի վերջի համեմատ աճել 1 515 090-ով կամ 19%-ով։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները