Կկայանա QLOONG Vol. 3 «ամենաանկեղծ» փիչինգ միջոցառումը

Վերջին լուրերը
Կկայանա QLOONG Vol. 3 «ամենաանկեղծ» փիչինգ միջոցառումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Unicorn Community Café
Որտեղ՝ Unicorn Community Café
Երբ՝ ապրիլի 4

Միջոցառման մասին.

Ապրիլի 4-ին կկայանա 3-րդ Qloong միջոցառումը, որի ընթացքում ներդրողներն ու հաջողակ ձեռներեցները կամ նույնն է թե՝ «քյունգերները» «կխորովեն» ստարտափներին՝ լսելով վերջիններիս փիչերն ու դրանց հնարավորինս խիստ և անկեղծ արձագանքերով։

Միջոցառումը հնարավորություն կտա ստարտափերներին լսել ուղիղ կարծիքներ և քննադատություններ իրենց ստարտափ գաղափարի մասին, ինչը կօգնի կատարելագործել գաղափարը, զարգացման նոր հնարավորություններ գտնել, ինչպես նաև միջոցառումը հնարավորություն է նոր կապեր հաստելու և պոտենցիալ համագործակցություններն ուսումնասիրելու։

Ժյուրիի անդամներն են SmartClick-ի և ViralMango-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը, Formula VC վենչուրային ֆոնդի հիմնադիրներ Կարեն Վարդանյանը և Գրիգոր Հովհաննիսյանը։

Ստարտափները նախապես կարող են ներկայանալ այստեղ։

Միջոցառման մանրամասները և գրանցման լինկը հասանելի են այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները