Այսօր՝ մարտի 4-ին, ըստ Coindesk և Binance հարթակների տվյալների՝ Bitcoin կրիպտոարժույթի (BTC) փոխարժեքը գերազանցել է 65 հազար դոլարը։ Երևանի ժամանակով 13:40-ի դրությամբ կրիպտոարժույթի արժեքը կազմել է շուրջ 65,4 հազ. դոլար։
Վերջին անգամ Bitcoin-ի փոխարժեքը 65 հազարի հասել էր 2021 թվականի նոյեմբերին։ Նույն ամսում արժույթի գինը հասել է ողջ պատմության ընթացքում իր առավելագույնին՝ 69 հազար դոլարի։
Վերջին 30 օրվա ընթացքում Bitcoin-ը թանկացել է ավելի քան 50 տոկոսով։ Միաժամանակ կրիպտոարժույթի կապիտալիզացիան գերազանցել է 1,27 տրլն դոլարը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2024թ. հունվարին ԱՄՆ արժեթղթերի և բիրժաների կոմիտեն թույլատրեց Bitcoin-ի մեջ ներդրում կատարող կրիպտոարժութային ETF-ների ցուցակումը: Դրա արդյունքում, հաջորդող ժամանակահատվածում կրիպտոարժույթի գինը աճում է:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։