Կազմակերպիչ՝ Մեդիամաքս մեդիա-ընկերություն, Skill Event Marketing
Երբ՝ մարտի 6, ժամը՝ 9։30-13։30
Որտեղ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ
Միջոցառման մասին.
Մեդիամաքս մեդիա-ընկերությունը և Skill Event Marketing ընկերությունը կանցկացնեն առաջին Robust Armenia կոնֆերանսը «Կայուն զարգացում և ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» խորագրի ներքո:
Robust Armenia-ն հիմնադրվել է որպես ամենամյա կոնֆերանս, որը հարթակ է դառնալու Հայաստանի կայուն զարգացման հարցերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից քննարկելու համար: Ամենամյա կոնֆերանսից բացի, տարվա ընթացքում տեղի են ունենալու նաև այլ միջոցառումներ, որոնց ընթացքում տարբեր ձևաչափերով շարունակվելու է կայուն զարգացման հարցերի քննարկումը:
2024 թվականի կոնֆերանսի գլխավոր խոսնակը կլինի Do Something կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ Ջոն Դին: Bloomberg New Energy Finance-ի հիմնադիր Մայքլ Լիբրեխի բնորոշմամբ, նա «Ավստրալիայի առաջատար փորձագետն է կայուն զարգացման և բնապահպանության ոլորտում»:
Խոսնակը կպատմի, թե ինչպես կարելի է բիզնեսը դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր և արդյունավետ: Նա հատուկ ուշադրություն կդարձնի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հնարավորություններին՝ հաշվի առնելով առկա անվտանգային և աշխարհաքաղաքական ռիսկերը։
Կոնֆերանսի ընթացքում երկու պանելային քննարկում տեղի կունենա՝ տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և միջազգային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Առաջիկա օրերին կհրապարակվեն կոնֆերանսի պաշտոնական գործընկերների եւ քննարկումների մասնակիցների անունները:
Կոնֆերանսին մասնակցելու են Հայաստանի մասնավոր և պետական հատվածի, բարեգործական հիմնադրամների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։